Ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել. Առուշանյան
SOCIETYԳորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:
«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



