Վենեսուելայում կանխել են նավթավերամշակող գործարանում ահաբեկչության փորձը
INTERNATIONAL NEWSՎենեսուելայում կանխել են Կարաբոբո նահանգում գտնվող «Էլ Պալիտո» նավթավերամշակող գործարանում ահաբեկչության փորձը: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Տարեկ Էլ Այսամին, հաղորդում է «Մոսկվոսկի կոմսոմոլեց»-ը:
Դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է 2 ահաբեկիչ, որոնք ծրագրել են պայթեցնել գործարանը: Ահաբեկիչները Վենեսուելայի զինված ուժերի դասալիքներ են եղել:
Ձերբակալվածների մոտից պայթուցիկ է առգրավվել: Նախարարը նաեւ հայտնել է, որ նրանց աջակցել են ԱՄՆ հատուկ ծառայությունները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



