Հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞. Երևի թե հիմա ամբողջը համարում ե՞ք Ադրբեջանի տարածք. Սոլովյովը՝ Մանե Գևորգյանին
SOCIETYՌուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» յութուբյան ալիքի եթերում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ կապված վերջինիս հայտարարության հետ, թե ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
«Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի վարչապետի, Հայաստանի նախագահի գործը չէ մեկնաբանել այն ամենն, ինչ տեղի է ունեցում Ղարաբաղում: Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետն իրենց իրավասու չեն համարում մեկնաբանելու ինչպես, երևի, դուք եք կարծում, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցողը: Այսինքն, հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞: Երևի թե հիմա ամբողջը համարում ե՞ք Ադրբեջանի տարածք»,- հարցադրում է արել Սոլովյովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



