Վազգեն Մանուկյանը հանդիպել է լրատվամիջոցների խմբագիրների հետ
POLITICSՀայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ:
Քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին:
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր լուծումներն ու ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում՝ առաջիկա անելիքները:
Շեշտվել են մասնավորապես բանակի վերազինման հրատապ անհրաժեշտությունը, ստորագրված եռակողմ փաստաթղթի իրականացման գործընթացը հօգուտ հայկական կողմի իրագործելու հնարավորությունները, Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով վերականգնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները, Հայաստանի բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն ու վերաիմաստավորումը, սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները, այլ հարցեր:
Ընդգծվել է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանում սկսվելու է զարգացման մի նոր փուլ, որը չի կրկնելու անկախությունից ի վեր Հայաստանի նախորդ փուլերում արձանագրված սխալները:
Լրատվական կայքերի խմբագիրներն իրենց հերթին արտահայտել են լուրջ մտահոգություն ստեղծված իրավիճակի առնչությամբ, բարձրացրել իրենց հուզող հարցերը ներաքաղաքական, անվտանգային, հասարակության բարոյահոգեբանական խնդիրների վերաբերյալ, ներկայացրել առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել ճգնաժամի հանգուցալուծմանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



