Երկրորդ դատախազն ազատման դիմում գրեց․ ով է նա
POLITICSArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գեւորգյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր դատախազների հայտարարության տեքստը:
Հիշեցնենք, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



