Ըստ Կարո Փայլանի՝ Թուրքիան S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն Ռուսաստանին։
«Այս S-400-ները դեռ շատ դժվարություններ են պատճառելու ձեզ։ Եթե տոստեր գնեիք, այն նույնիսկ 1․5 տարի չէիք պահի պահեստում։ Թուրքիայի կողմից 2․5 միլիարդ դոլարով գնված S-400 համակարգերը փտում են պահեստում։ Եկեք դրանք վերադարձնենք Ռուսաստանին»,- ասել է Փայլանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



