Ծնվել է Մարիամ Մելիքյանի երկրորդ դուստրը
LIFEԴերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, երեկ երկրորդ անգամ մայր է դարձել։ Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում Մարիամը լուսանկար է հրապարակել և մակագրել. «15.12.20։ Բարի գալուստ, իմ Ադել»։
Մարիամը ևս մեկ լուսանկար է հրապարակել, որում դստեր հետ է, նա նախընտրել է փակել երեխայի դեմքը:
Մարիամի առաջնեկը՝ Կամիլան, 4 տարեկան է:
Հիշեցնենք, որ Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամն ասել էր, որ տոքսիկոզ հղիություն է տանում: Նա նկատել էր, որ ամուսինը, սկեսուրը, տալն այնպես են հուզվել հղիության մասին իմանալիս, կարծես, իր առաջին հղիությունը լինի:


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



