Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Լեռնային Ղարաբաղից վտարված հայերը մտավախություն ունեն, որ իրենց միջնադարյան եկեղեցիները կավերվեն

SOCIETY

Վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում` Հարավային Կովկասի լեռնային շրջանում, ավարտվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրից հետո, The Conversation-ում գրում է պատմաբան, Թաֆթսի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանչին:

«Գործարքի համաձայն` Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական մի քանի շրջան, որոնք հայերն Արցախ են անվանում, նոյեմբերին եւ դեկտեմբերին հանձնվեցին Ադրբեջանին: Դա առնվազն մեկ դար առաջ սկսված հակամարտության վերջին գլուխն է: 1921 թվականին Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս հայտարարեց` չնայած նրան, որ դրա էթնիկ մեծամասնությունը հայեր էին: Այդ ժամանակից ի վեր այդ տարածքը զանգվածային ցույցերի, միջազգային պայմանագրերի խախտումների եւ 1992-ից 1994 թվականների դաժան պատերազմի վայր դարձավ: Մարդկային ողբերգությունը կործանարար էր: Միայն 2020-ի մարտերում ավելի քան 5000 զինվոր զոհվեց, ավելի քան 100.000 մարդ տեղահանվեց: Չնայած պատերազմն ավարտվել է, սակայն տարածաշրջանի ճարտարապետական ​​հարուստ ժառանգությունը դեռ սպառնալիքի տակ է:
Ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգված են, որ տարածաշրջանի բազմաթիվ պատմական եկեղեցիները, վանքերը եւ տապանաքարերը կարող են վնասվել կամ ավերվել այժմ, երբ հայերն այնտեղ այլուս չեն կարող մուտք գործել:

Պատմական եկեղեցիներին հասցված վնասը

Պատերազմն արդեն վնաս է հասցրել բազմաթիվ հայկական պատմական հուշարձանների: Աշնանն ադրբեջանական ուժերը գնդակոծեցին հնագույն Տիգրանակերտ քաղաքը, որը հիմնադրվել է Տիգրան Մեծի կողմից մեր թվարկությունից առաջ: Նրանք նաեւ վնաս են հասցրել Շուշայի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին, որն աշխարհի ամենամեծ հայկական տաճարներից մեկն է: Շուշան, որը հայերը Շուշի են անվանում, Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքն է: Երբ քաղաքն անցավ ադրբեջանցի զինվորների վերահսկողության տակ, համացանցում հայտնվեցին գրաֆիտիներով այլանդակված  19-րդ դարի հայկական տաճարի լուսանկարները: Վնաս էր հասցվել նաեւ 19-րդ դարի մեկ այլ տաճարին, որը հայտնի է որպես Կանաչ Ժամ եւ նվիրված է Հովհաննես Մկրտչին: Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները հայ արվեստի եւ ճարտարապետության ավելի լայն ճարտարապետական ​​ավանդույթի մասն են կազմում, որոնք ես ուսումնասիրում եմ: Ավելի քան 20 տարի ես ուսումնասիրություններ եւ դաշտային աշխատանքներ եմ տանում Հայաստանի պատմական շրջաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում:

Միջնադարյան ժառանգությունը

Լեռնային Ղարաբաղը, իր հնության, վիզուալ եւ կրոնական առանձնահատկությունների շնորհիվ, հայ արվեստի պատմության կարեւոր գլուխն է կազմում: Հարավարեւելքում գտնվող Ամարաս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեությունը որպես իր ազգային կրոն ընդունած առաջին երկիրը դարձավ: Այն Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան` Սուրբ Գրիգորի գերեզմանատեղին է: Այստեղ է գտնվում նաեւ առաջին դպրոցը, որտեղ օգտագործվել է հայկական գիրը: Պարսպապատ համալիրում մեծ բազիլիկ կա: Դրա տակ Գրիգորիսի` 5-րդ դարի գերեզմանն է`  պահպանված հայ քրիստոնեական հնագույն թաղման կառույցներից մեկը: Վերջին հնագիտական ​​պեղումները ցույց են տալիս, որ այս դամբարան կարելի էր մուտք գործել արեւելքից, ինչը բավականին անսովոր է եկեղեցական ավանդական ճարտարապետության համար: Գիտնականները դասավորությունը կապում են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցու` Հիսուսի խաչելության եւ դամբարանի վայրի հետ: Շատ այլ եկեղեցիներ Լեռնային Ղարաբաղում թվագրվում են ավելի վաղ` 13-ից 18-րդ դարերով, եւ դրանց պատերի մեջ խաչքարեր են: Խաչքարերի վրա հաճախ հայերեն գրություններ են հանդիպում, որոնցում նշված են նվիրատուի եւ նրա ընտանիքի անդամների անունները...

Մինչդեռ, արեւմուտքում գտնվող Ծիծեռնավանքը ձեռք չտված վաղ քրիստոնեական բազիլիկի անսովոր նմուշ է: Այն թվագրվում է 5-րդ կամ 6-րդ դարերով: Սրբավայրի վերին մակարդակի պատկերասրահը անսովոր դիզայն է եկեղեցական ճարտարապետության մեջ: Անհասկանալի է, թե ինչու հավատացյալներին կթույլատրվի կանգնել եկեղեցու ամենասուրբ հատվածի վրա: Ծիծեռնավանքը վկայում է նաեւ վաղ ժամանակակից շրջանում հայկական շարունակական ներկայության մասին: Գրությունը մինչև 10-րդ դարի եկեղեցու վրա կոչ է անում Քրիստոսին` «Հիշիր քո ծառայի` անարժան Գրիգորի աղոթքները քո սիրելի եղբոր` Ազատի համար»: Մեկ ուրիշը` 1613 թվականի, ասում է, որ «Աստծո կամքով... բերդի պարիսպը վերանորոգվեց իշխան Հայկազի ձեռքով...»:

Ծնողների, երեխաների եւ այլ անձանց անուններով այս գրությունները եւ հուշարձանները, որոնց վրա դրանք փորագրված են, իսկական գիրք են կազմում տարածաշրջանի պատմության վերաբերյալ:

Հարուստ անցյալ, բայց անորոշ ապագա

Լեռնային Ղարաբաղը ճարտարապետական ​​բազմաթիվ ավանդույթների տուն է: Այստեղ նախապատմական քարանձավներ եւ ժայռապատկերներ կամ քարանձավային նկարներ կան ինչպես նաեւ` միջնադարյան և ժամանակակից իսլամական դամբարաններ եւ մզկիթներ, կամուրջներ, ամրոցներ եւ պալատներ: Դրանք արտացոլում են տարածաշրջանի բազմակողմանի եւ բազմազան համայնքները:

Բայց ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, թանգարանները, գիտնականները, լրագրողները եւ եկեղեցական առաջնորդներն ամենաշատը մտահոգված են մեծ թվով հայկական քրիստոնեական հուշարձանների կապակցությամբ, որոնք ներկայացնում են բնիկ հայ բնակչությանը եւ որոնք կարող են տուժել հենց այդ պատճառով:

Գիտնականները մտավախություն ունեն, որ հուշարձանները կարող են նույն ճակատագիրն ունենալ, ինչ այն հայկական օբյեկտները, որոնք գտնվում են Նախիջեւան ադրբեջանական էքսկլավում, որտեղ 1997-2007 թվականներին հազարավոր խաչքարեր ոչնչացվեցին զինվորների կողմից:

Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանների թվային փաստաթղթավորումը կարեւոր նշանակություն ունի` պատերազմի ավարտից անմիջապես հետո դրանց վիճակն արձանագրելու համար: Եթե ​​դրանք ոչնչացվեն, ապա ընդմիշտ կվերանան, ինչը, իմ նման գիտնականների կարծիքով, ողբերգական կորուստ կլինի համաշխարհային ժառանգության համար»,- գրում է պատմաբանը:

 

 

 

Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club