«Ժողովուրդ, արթնացեք. Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը». Սոնա Ռուբենյան
LIFEԵրգչուհի Սոնա Ռուբենյանը, ով մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար կազմակերպված մտավորականների ակցիային, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախը, Հայաստանն ու Սյունիքը կորցնելու մասին:
«Ժողովուրդ, արթնացեք: Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը: Մենք լավ ազգ ենք, արժանի չենք այս անտերությանը»,- գրել է նա:
Հավելենք, որ պատերազմը սկսվելուց ի վեր երգչուհին հիմնականում թեմատիկ հրապարակումներ է անում սոցցանցերի իր էջերում: Պատերազմի օրերին նա ներկայացրեց «Բալես, քնի» կոչվող նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Բացի այդ, Սոնան գործընկերների հետ նոր տեսահոլովակ ներկայացրեց «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հիման վրա, որը նվիրված էր Արցախի պատերազմին։

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



