Իլհամ Ալիևը խոսեց Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին՝ նշելով, որ հայկական կողմը սադրել է
POLITICSԱյսօր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը 2019 թվականից հետո ամեն ինչ արել է բանակցությունները տապալելու համար, ինչը կարելի է տեսնել Հայաստանի ռաղմաքաղաքական ղեկավարության հայտարարություններում ու սադրիչ գործողություններում:
Որպես օրինակ Ալիևը խոսել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, որն արվել էր ԱՄՆ-ում:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Տոնոյանի «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությանը:
Ալիևի խոսքերով, դա վկայում է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության մասին:
Ալիևի խոսքերով, հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



