Եթե Տավուշում էլ Նիկոլը թշնամուն գյուղեր հանձնի, մենք կկորցնենք նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը․ Ալվինա Աղաբաբյան
BLOGԱլվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե այսօր նիկոլի գլխավորությամբ ՀՀ ապաշնորհ, տգետ ու ազգադավ իշխանությունները թշնամուն հանձնեն Սյունիքի բարձունքների մեր դիրքերը, անմիջական վտանգի տակ են դնելու ոչ միայն Սյունիքի 13 գյուղեր, այլև փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը՝ Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհը՝ այդկերպ մեզ ամբողջովին կախման մեջ դնելով Վրաստանից, որը, ինչպես տեսանք պատերազմի օրերին, մեզ հետ հարաբերություններում փաստացի ներկայացնում է թուրքական շահերը։
Ի դեպ, եթե Տավուշում էլ նիկոլը թշնամուն գյուղեր հանձնի, իսկ դա թուրքը պահանջելու է, մենք կկորցնենք նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը՝ հայտնվելով ամբողջական շրջափակման մեջ․․․
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



