Վրաստանի ԱԳՆ-ն ադեկվատ չի համարում Սաակաշվիլիի` քաղաքացիությունից հրաժարվելը
INTERNATIONAL NEWSՎրաստանը ոչ ադեկվատ է համարում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով:
«Երբ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվում է վրացական քաղաքացիությունից, կարծում եմ, որ դա ադեկվատ չէ նախագահական կառույցի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ, և Վրաստանի հանդեպ` որպես պետության», - հայտարարել է վրաց արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ընդունելով ուկրաինական քաղաքացիությունը` Միխեիլ Սաակաշվիլին կորցրել է հայրենիքի քաղաքացիությունը: Ավելի ուշ Օդեսայի մարզի նորանշանակ նահանգապետը հայտարարել էր, որ չի հրաժարվում վրացական քաղաքացիությունից:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



