«Պուտինի պես ակտիվ ղեկավարը չի կարող նստել բունկերում». Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը բունկեր և սմարթֆոնի ունի
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բունկեր չունի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Դուք ինքներդ կարող եք տեսնել, որ բունկերներ չկան: Եվ Պուտինի պես ակտիվ ղեկավարը չի կարող նստել ոչ մի բունկերում», - ասել է նա «Կոմսմոլսկայա պրավդա»-ի եթերում:
Ինչ վերաբերում է Պուտինի՝ համացանցից օգտվելու մասին հարցին, Պեսկովը նշել է պետության ղեկավարն օգտվում է համացանցից, սակայն նա սմարթֆոն չունի:
Նշենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Պուտինը կորոնավիրուսյաին համավարակի ֆոնին տևական ժամանակ է, ինչ գտնվում է բունկերում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



