Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից. գնդապետ Գրիգոր Պողոսյան
SOCIETYՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսյբուքյան էջում:
«Հարգելի ընկերներ,
Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։
Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



