Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
SOCIETYԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 18-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են Նարեկ Ա․-ին (ծնված 2014 թ․) և Արեն Բ․-ին (ծնված 2017 թ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14:44-ին։ Այրվել են խոհանոցը (մոտ 15 քմ), հյուրասենյակը (մոտ 25 քմ), պատշգամբը (մոտ 10 քմ), և ջերմահարվել է երրորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



