Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 21-ից 27-ը
LIFEԽՈՅԵՐ
Ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է կատարվում ձեր հոգում: Այնպես որ՝ պատրաստ եղեք մի շարք հարցադրումների: Հասկացեք, որ դա նրա համար իրոք շատ կարեւոր է:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին ձեզ շատ հետաքրքիր առաջարկություն կանի, որը կխոչընդոտի ձեր ծրագրերին: Ստիպված կլինեք ընտրություն կատարել նրա առաջարկության եւ ձեր պարտականությունների միջեւ: Աշխատեք ընտրել այն տարբերակը, որը ձեզ իսկապես անհրաժեշտ է այդ պահին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ կներկայացնի իր նոր մտքերից մի քանիսը: Դրանցից շատերը ձեզ չեն հետաքրքրի. Ամեն դեպքում, աշխատեք լինել համբերատար եւ լսել նրան մինչեւ վերջ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին, բավականին, կասկածամիտ կլինի ձեր հանդեպ, ինչը ձեզ կբարկացնի: Փորձեք հասկանալ նրան։ Յուրաքանչյուրս էլ երբեմն կասկածամիտ ենք լինում այս կամ այն երեւույթի նկատմամբ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ամենակարեւորը վստահեք ձեր սիրելիին: Նրա ներկայությունն ու խորհուրդները ձեզ համար մեծագույն աջակցություն կլինեն: Իսկ եթե դեռեւս չունեք սիրելի անձնավորություն, փոքր-ինչ կդժվարանաք հաղթահարել խոչընդոտները:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք թե ֆիզիկապես, թե հոգեպես լինել ձեր սիրելիի կողքին: Նրան անհրաժեշտ է ձեր աջակցությունը: Յուրաքանչյուրս էլ ունենում ենք նման օրեր, երբ միայն սիրելիի օգնությամբ ենք կարողանում հաղթահարել դժվարությունները:
ԿՇԵՌՔՆԵՐ
Որքան քիչ վճռականություն դրսեւորեք, այնքան ավելի դժվարությամբ կհաղթահարեք խոչընդոտները: Պետք է կարողանաք պայքարել բոլոր բարդույթների դեմ. միայն այդպես կարող եք հասնել հաջողության:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա իմանալ ձեր յուրաքանչյուր քայլի մասին: Դա ձեզ կբարկացնի եւ կփորձեք խոչընդոտել դրան, բայց աստղերը խորհուրդ չեն տալիս վիճել սիրելիի հետ. դա ընդամենը հոգատարության նշան է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր խոսքը ձեր մտքից առաջ կընկնի: Դա, իհարկե, մի կողմից լավ է, քանի որ ձեր մտերիմները վերջապես կհասկանան, թե ում հանդեպ եք լցված համակրանքով, իսկ ում հանդեպ` ընդհակառակը: Մյուս կողմից էլ` արդյոք ձեզ պե՞տք է այդ ամենը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին կդժգոհի ձեր պահվածքից: Տարօրինակ է, բայց ինքն էլ կոնկրետ չի հասկանա, թե ինչը նրան դուր չի գալիս:
ՋՐՀՈՍՆԵՐ
Փորձեք չհուսահատեցնել ձեր սիրելի անձնավորությանը: Աշխատեք կատարել նրա բոլոր խնդրանքերը: Այդպես նա իրեն սիրված եւ գնահատված կզգա:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին վախի զգացում կունենա. Սա կարող է պայմանավորված լինել եղանակի, կամ ձեր հարաբերությունների փոփոխության հետ: Դուք ցանկանում եք անցնել հարաբերությունների նոր փուլ, իսկ նա առայժմ պատրաստ չէ փոփոխությունների: Մի՞գուցե, պետք է նրան այս հարցում ընդառաջել: