Փետրվարի 1-ից Հայաստանում հոսանքը կթանկանա
ECONOMICSMediaport-ը գրում է․
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ առաջացել է ֆինանսական ճեղքվածք, ինչի արդյունքում որոշվել է սպառողների համար էլեկտրաէնեգրիայի գինը թակնացնել 3 դրամով՝ 1 կիլովատ ժամում։
Տնտեսագիտական հաշվարկներով՝ հոսանքի թանկացումը իր հետ բերելու է նաև մի շարք ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանն ու հետևաբար հանգեցնելու է գնաճին։ Կթանկանան առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հացը, հրուշակեղենը, սննդի արդյունաբերության այլ տեսակներ։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը մի քանի օր տևած ակցիաների արդյունքում չեղարկեց էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը։ Պայքարը, որը ստացել էր «Էլեկտրի Երևան» անունը, պսակվեց հաջողությամբ, իսկ դրա առաջին շարքերում կանգնած էր ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայիս թիմակիցները։ Փաստացի, Փաշինյանը հետևողականորեն անում է այն, ինչի դեմ ժամանակին պայքարում էին ինքն ու իր թիմը։