Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 065-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2656 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 654 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3310-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր առողջացածներինը՝ 567 755, փաստացի բուժվողներինը՝ 17 579 (մեկ օրում նվազել է 432-ով): Մեկ օրում արվել է 1009 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 567 755 թեստ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



