Կայծակի հետեւանքով հրդեհ է բռնկվել. նյութական վնասը կազմել 2, 22 միլիոն դրամ
SOCIETYՀունիսի 16-ին, ժամը 02.14-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 59-ամյա Գեւորգ Մ.-ի եւ 63-ամյա Հովհաննես Մ.-ի տների հարեւանությամբ կառուցված օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02.56-ին, եւ մարվել ժամը 05.44-ին՝ մարտական երեք հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է օժանդակ շինության տանիքը` 206 քմ մակերեսով, 3 քմ նոր շինարարական փայտ, 150 հակ անասնակեր եւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 2 անվադող, ինչի հետեւանքով վերջիններիս պատճառվել է 2.225.500 դրամի վնաս:
Նախնական տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ամպրոպային լիցքերը /կայծակ/:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային անվտանգության տեսչությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



