1946 թվականի դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեան Ցեղասպանությունը որպես միջազգային ոճիր է ճանաչում
BLOGԺոռա Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1946 թվականի դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96/1 որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ, առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը որպես միջազգային ոճիր։
Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների՝ ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես՝ գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Ըստ Լեմկինի ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ։
Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



