Փաշինյանի «դասակարգային ֆաշիզմը». Սուրեն Սուրենյանց
BLOGՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամենավատ երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը, ով երկու տարի առաջ վայելում էր հանրային մեծ վստահություն, այսքան արագ կորցնելու է կապն իրականության հետ։
Նրա յուրաքանչյուր նոր գրառումը ավելի ծիծաղելի ու խղճուկ վիճակում է դնում դրա հեղինակին՝ ապացուցելով, որ Նիկոլի համար ամենամեծ արժեքն իշխանությունն է։ Չնայած դա ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ նա ամբարտավան կեցվածքով մերժեց "իզմ"-երի գոյությունը։
Նիկոլը քաղաքական, գաղափարական առումով մերկ է եղել հենց սկզբից, պարզապես դա շատերի համար տեսանելի դարձավ պատերազմի օրերին ու դրա կապիտուլյացիոն ավարտից հետո։
Երեկ 2010-ի ինչ-որ օրենք էր գտել ու դա մատի փաթաթան դարձնելով՝ արդարացնում էր իր պարտությունը, իրականում՝ հարցուցեց մասնագետների անխնա քննադատությունն ու հեգնանքը։
Այսօր շարունակել է իր սնանկ տեսությունը "էլիտաների" թեմայով՝ այս անգամ հակադրելով չհակադրվող սուբյեկտները՝ էլիտան ու հասարակությանը։
Վստահ եմ, որ հասարակության կառուցվածքի մասին Փաշինյանի պատկերացումները շատ պրիմիտիվ են, հակառակ պարագայում նա "դասակարգային ֆաշիզմը" չէր դարձնի իր հիմնական կռվանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



