Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար. դեկտեմբերի 23-ի աստղագուշակ

LIFE

Խոյ: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք, և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը:

Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին, նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք:

Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:

Երկվորյակ: Զինվեք համբերությամբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ:

Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Խեցգետին: Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ, սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով, պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան: Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին:

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար: Կեսօրին հնարավոր են հետաքրքիր ռոմանտիկ ծանոթություններ:

Առյուծ: Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն:

Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Կույս: Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում, միևնույն է, ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց:

Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպաստ չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

Կշեռք: Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք: Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել:

Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով, ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:

Կարիճ: Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը:

Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:

Աղեղնավոր: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ:

Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ իրենց հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:

Ջրհոս: Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել:Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:

Ձկներ: Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ:Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts