ԱՄՆ-ում Սաակաշվիլիի աշխատավարձը կազմել է 200 հազար դոլար
SOCIETYՎրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հայտնել է, թե որքան է իրեն վճարել ԱՄՆ-ը մինչև այդ պաշտոնին նշանակվելը:
«Բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է. իմ ամերիկյան աշխատավարձը կազմում էր գրեթե 200 հազար դոլար Օդեսայում նշանակվելուց առաջ: Դրան պետք է ավելանային եկամուտները դասախոսություններից և հանրային ելույթներից»,- ասվում է հաղորդագրությունում:
Սաակաշվիլին ընդգծել է, որ իրեն ու իր ընկերներին հետաքրքրում է ոչ թե աշխատավարձը, այլ հայրենիքին ծառայելը: «Սակայն իմ հստակ համոզմունքն է, որ պետք է հավաքել նոր՝ չաղտոտված մարդկանց և որոշ ժամանակ անց նրանց արժանի աշխատավարձ տալ»,- հավելել է նա:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



