Մահացել է կինոռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը
CULTUREՄահացել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են Կինեմատոգրաֆիստների միությունից:
«Հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր…
Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգևորողի»,- ասվում է Միության Ֆեյսբուքի գրառման մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



