Ռուսական ուժերը նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքայի մոտակայքում. SOHR
INTERNATIONAL NEWSՄարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական ուժերը Սիրիայում նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքա քաղաքից հյուսիս ընկած Այն Իսա շրջանի Կալտա գյուղում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ վերսկսվել են ռազմական բախումները «Սիրիական դեմոկրատական ուժեր» զորամիավորման և թրքամետ խմբավորումների միջև, որոնք հրթիռային հարվածներ են փոխանակել այդ շրջանի երկու գյուղերում:
Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ուժերը զինտեխնիկա և այլ սարքավորումներ տեղափոխող 22 բեռնատարից բաղկացած շարասյուն են բերել նոր բազայի տարածք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



