Երևանի Շիրակի փողոցում մեքենան բախվել է ծառին․ վարորդը մահացել է
SOCIETYԴեկտեմբերի 24-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Honda Coupe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



