Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից
SOCIETYՔաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, այս մասին տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300 հազար ՀՀ դրամ: Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները նույնչափ դրամական աջակցություն են ստանալու այլ ծրագրով, որն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրությունում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



