«Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը». Ավետ Բարսեղյանի գրառումը՝ կնոջ ծննդյան և իրենց ամուսնության 5-ամյակի առթիվ
LIFEՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիի հետ՝ նրա ծննդյան և իրենց ամուսնության օրվա առթիվ:
«Սիրո տված բարևն ես ինձ: Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը: Շնորհավոր ծնունդդ ու մեր ընտանիքի 5 տարեկանը, Անիս»,-գրել է նա:
Ավետի կինը՝ Անին, ևս գրառում է արել Ինստագրամի իր էջում:
«5 տարի միասին: Ինչքան գնում, այդքան ավելի շատ եմ քեզ սիրում: Երանի ինձ, որ ամեն օր արթնանալիս քեզ եմ տեսնում կողքիս, հավետ իմ Ավետ»,- գրել է Անին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին Պրահայում: Նրանց դուստրը՝ Լուսեն, 4 տարեկան է:






1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



