Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին
SOCIETYՅունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:
Visa-ի ներկայացուցիչները շնորհավորել են Յունիբանկին հիանալի արդյունքների համար և հույս հայտնել, որ գալիք 2021թ.-ին բանկի հետ միասին ավելի շատ նախագծեր կիրականացվեն:
Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է Visa բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել նաև անհպում եղանակով: Visa անհպում քարտերի միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Այդպիսով հաճախորդը հնարավորություն է ստանում վճարել գնումների դիմաց ավելի արագ և անվտանգ եղանակով՝ առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը կատարում է ինքնուրույն:
Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:
«Շնորհակալ ենք Visa-ին բարձր գնահատականի և մրցանակի համար: Վստահ ենք, որ ապագայում մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հաճախորդներին առաջարկելով ավելի հարմար և ժամանակակից սպասարկում», - նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



