«Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է դստեր առաջին լուսանկարները
LIFEԵրգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 5-ամսական Շուշաննայի լուսանկարները՝ առաջին անգամ ցույց տալով նրա դեմքը:
«Ծանոթացեք իմ Շուշաննայի հետ: Ճիշտ է, նա այստեղ շատ փոքրիկ է, բայց պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով, հարգելով մեր հերոսներին, մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գուրգենի և Իննայի առաջնեկը ծնվել է հուլիսին, նրանք երեխային անվանակոչել են Գուրգենի մայրիկի պատվին: Զույգը նախընտրել էր գաղտնի պահել բալիկի ծննդի մասին լուրը և այդ մասին հայտնել միայն սեպտեմբերին: Ծնողները մեծ խնջույք էին կազմակերպել Շուշաննայի երկու ամսականի առթիվ, որի մանրամասներն Իննան պատմել էր Tert.am Life-ին:






1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



