Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Չապրելու իրավունք չունենք․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ձյուն ա գալիս»,-խոհանոցից մորս ձայնը լսվեց։ Ձյունն իմ մանկությունն էր, իմ երազանքները, ձյունը մաքրում ու իր փափուկ և սպիտակ ծածկի տակ էր առնում ամեն ինչ, ամեն վատ բան։ Ո՞վ կմտածեր, որ ես՝ հավերժական երեխաս, այս անգամ ձյան գալուն պատուհանից կհետևեի, տաք գլխարկով, երբեմն անգամ առանց դրա չէի վազի դուրս, որ վայելեի ճերմակ փաթիլները։ Տպավորություն էր, թե դրանք մաքրում են չարությունը, հեռացնում մեղքերից։ Ձյունը միշտ լինում էր նոր տարվա նախերգանքը։ Որքան ենք շտապում, որ այս անիծյալ տարին ավարտվի, որքան ենք ուզում դեն նետել օրացույցը։ Բայց, ախր, թվերի փոփոխությամբ մեր խնդիրները չեն լուծվելու։ Մեր խնդիրների լուծողը մենք ենք։ Մե՞նք։ Մենք, ավաղ, մեծամասամբ խորը թմբիրի մեջ ենք, իսկ ով էլ զանգ է հնչեցնում, լուրջ չենք ընդունում։

Խոսում է, էլի, կանցնի։ Նույնիսկ հիմա, երբ թշնամին մեր տան դռների մոտ է։ Ի՜նչ էլ մեծ են փաթիլները, ի՜նչ էլ անհագ է գալիս, մեզանից շատ է ուզում մեր մեղքերը մաքրել, մեր ցավը սփոփել։ Երաժշտությունը որտեղի՞ց է լսվում։ Հիմա ամեն տեղից միայն լուրերի ձայնն է։ Մեկն իրար հետևից ուղերձներ է հղում, ապագայի մասին մտածելու կոչեր անում, մեր ապագայի, որը նաև նրա մեղքով անհույս դարձավ։ Մյուսները երթ ու հանրահավաք են կազմակերպում, մարդիկ իրար են վիրավորում, անպատվում, մեկ էլ տղերքի մասին ռեպորտաժներ, նրանց, որոնք հիմա ավելի ողջ են, չեն շնչում, բայց մեզ նման կիսամեռ չեն։ Ուղղակի շնչում ենք, որովհետև մեռնելն էլ պատվով պիտի լինի։ «Երնե՜կ, թե այս Նոր տարին, վերջ տար հայի ցավերուն, չարը կորչեր ու բարին, բուն դներ մեր սրտերուն»։ Ռափայել Պատկանյանի հայտնի բանաստեղծության հիման վրա գրված երգն է։ Դավիթ Ամալ յանի ձայնն է, ով իր Վարդան որդուն կորցրեց այս պատերազմում, նրան, ում Դուշման Վարդանի անունով էր կոչել, Դուշմանի, ով մասնակից էր եղել Շուշիի՝ դժբախտ ու դժգույն քաղաքի ազատագրմանը։

2020 թվականը մեր երկրի պատմության, մասնավորապես՝ մեր երրորդ հանրապետության պատմության մեջ սև տառերով կգրվի։ Դեռ երկար ժամանակ չենք կարողանալու հաշտվել նրա հետ, ինչ տեղի ունեցավ այս տարի նոյեմբերի 9-ին։ Չէ, երբեք չենք հաշտվելու: Այս օրերի իրադարձությունների մասին դեռ շատ կխոսվի, կլինեն քննարկումներ, հուսանք՝ նաև դատավարություններ, բայց էս կսկիծն ու ցավը չի անցնի։ 1990-ականների ցավը դեռ լիովին չէր սփոփվել, սպիները ցավեցնում էին, սփոփվում էինք երիտասարդներով՝ պայծառ, կենսախինդ, բանիմաց, կրթված տղաներով, որոնք այնքան երազանքներ ունեին։ Ամեն ինչ կիսատ մնաց, իրենց ու մեր երազանքներն անավարտ մնացին։ Նոր պատերազմի հավանականության մասին խոսվում էր Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Դիվերսիաներ, Ապրիլ յան քառօրյա պատերազմ, 2020 թվականի սեպտեմբերի 27...Պարզվեց՝ այնքան էլ պատրաստ չէինք այս պատերազմին, պարզվեց ընդամենն ուժ ու վճռականություն էր պետք ժամանակին կանգ առնելու և ավելի շատ տղաների մահվան դուռը չտանելու, Արցախը, հիմա նաև Հայաստանի գյուղերն Ադրբեջանին չնվիրելու, կամք դրսևորելու, ի վերջո, ավելի խելացի մարդկանց լսելու համար... Բայց ունենք այն, ինչ ունենք։

Եռաբլուրում գնալով ավելանում են մեր հայրերի, եղբայրների ու որդիների շիրիմները։ Մեր սրբավայրի տարածքը գնալով մեծանում է։ Մի սրբատեղի կար, այն էլ պղծեցին, քաղաքական հայտարարությունների հարթակ դարձրեցին, անհասկանալի վարք դրսևորելով, իրար բոթելով, ջահելների շիրիմների վրայով «գրավեցին» Եռաբլուրը՝ տղերքի բարձունքը։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ շահեցիք։ Եկել էիք գլուխ խոնարհելու, ծնողների աչքերի մեջ ուղիղ նայելու, բայց նույնիսկ դա չկարողացաք մարդավայել անել։ Մեզ տարիներ են պետք, որ մաքրագործվի այն խայտառակությունը, որին ականատես ու մասնակից եղանք դեկտեմբերի 19-ին։ Մեր խայտառակությունն էր, և համոզվեցինք՝ ամեն ինչ կորած է, մեզ փրկություն չկա։

Եռաբլուր պետք է միայնակ գնալ, լուռ, ծաղիկներով կամ առանց դրանց, խնկարկելով բոլորին։ Ի վերջո, Դուշման Վարդանի խոսքերին տե՞ր ենք՝«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»։ Ցանկացած պետություն ու ազգ իր պատմության մեջ ունենում է ամոթի, պատվազրկության, հայրենազրկության, դավաճանության օրեր։ Մենք մերը տեսանք, մերն ապրեցինք։ Կուղղե՞նք մեջքներս։ «Լուս, Դավիթենք տղա են ունեցել, անունն Ավո են դնելու»,- լսվում է մորս ձայնը կողքի սենյակից։ Ու ես հասկանում եմ՝ չապրելու իրավունք չունենք։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice