Թուրք զինծառայողները ԼՂ-ում ՌԴ-ի հետ համատեղ դիտորդական կենտրոնում ծառայություն կսկսեն հունվարից. լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հաղորդել էթուրքական NTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտորդական կենտրոնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



