COVID-19-ով պացիենտների բուժմամբ զբաղվող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
SOCIETYԱռնվազն յոթ մարդ է զոհվել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է շաբաթ Կահիրեի մերձակայքում՝ մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվել են կորոնավիրուսով վարակված պացիենտներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հրդեհը բռնկվել է հիվանդանոցում, որը գտնվում է Կահիրեից շուրջ 30 կմ հյուսիս-արեւելքում: Ըստ նախնական տվյալների՝ բռնկման պատճառը կարճ միացումն էր:
Հիվանդանոցը տարհանել են, իսկ պացիենտներին տեղափոխել այլ հիվանդանոցներ:
Ներկայում Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ:
Ուրբաթ երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել էր մեկ օրում վարակման 1 133, մահվան 49 դեպքի մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



