Նաիրան մտավորականի, քաղաքական գործչի տեսակ է ու ծիծաղելի է տեսնել, թե ինչպես են միջակություն հանդիսացող շակալները հարձակվել նրա վրա․․․
BLOGՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես ու Նաիրա Զոհրաբյանը հարյուր տարվա ընկերներ ենք, սակայն նրան Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու՝ «Իմ քայլ»-ի շրջանառության մեջ դրած նախագիծը վրդովվեցրել է ինձ ամենևին էլ ոչ այդ պատճառով։
Նաիրան մեր խորհրդարանի լավագույն պատգամավորներից մեկն է, ընդ որում՝ բոլոր հարթություններում։ Նա ԱԺ ամբիոնից անդադար հնչեցնում է հարցեր, որոնք հուզում են հասարակությանը, խորհրդարանական դիվանագիտության լավագույն դերակատարներից մեկն է, մարդու, Հայաստանի քաղաքացու կողքին է ամենաֆորսմաժորային իրավիճակներում, երբ թվում է՝ սովորական մահկանացուն կորցրել է արդարության վերջին հույսը։
Նաիրան միշտ է այդպիսն եղել։
Ընթերցողներից շատերը չգիտեն, ուզում եմ մի դեպքի մասին գրել։
2004-ին քաղաքական մոտիվներով ինձ կալանավորել էին ու Կենտրոնի քաղմաս էին տարել։ Նաիրան անմիջապես հայտնվեց այնտեղ՝ որպես լրագրող, սակայն շատ շուտով Կենտրոնի քաղմասում նա դարձավ սրտացավ ընկեր, իրավապաշտպան, ով ինձ պաշտպանում էր մենթերի բեսպրեդելից։
Նաիրան մտավորականի, քաղաքական գործչի տեսակ է ու ծաիծաղելի է տեսնել, թե ինչպես են միջակություն հանդիսացող շակալները հարձակվել նրա վրա․․․
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



