Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ու դրա համար ուրախացող ազգի. Էդգար Էլբակյան
SOCIETYԱյսօր Դադիվանքում ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական հարսանիք է տեղի ունեցել։ Նորապսակների համար ուրախ եմ և շնորհավորում եմ, իսկ ազգի համար տխրում եմ։
Կապիտուլյացիայի արդյունքում հայկական հարցի արցախյան բաժինը կրկին վերածվեց «հայկական օջախի», «ազգամիջյան համերաշխության» և նմանատիպ այլ բաների առարկայի՝ կորցնելով իր ազգային-քաղաքական բարձրագույն իմաստը, այն է՝ հայոց հողի վրա հայկական պետական տիտղոսի առկայությունը։
Ռուսներին բնավ չեմ մեղադրում, մենք ենք ընտրել ու կերտել այս պարտությունը, որ Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ու դրա համար ուրախացող ազգի։
Հիմա կարևորը սա ֆիքսելն ու հասկանալն է
Էդգար Էլբակյան

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



