ՌԴ ՊՆ-ն ստուգում է Հադրութի շրջանում հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը
SOCIETYՌուսաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման մասին հաղորդագրությունները։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 27-ի երեկոյան Հադրութի շրջանում հայկական և ադրբեջանական կողմերի փոխհրաձգության մասին:
«Կողմերի հաշտեցման կենտրոնն ստուգում է 2020թ-ի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել շփման գծում տիրող իրավիճակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



