«ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցման համար». Լավրով-ը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
INTERNATIONAL NEWSՌուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո:
«Մենք համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար: Այստեղ մեր թուրք գործընկերների հետ ունենք ամբողջովին նույն դիրքորոշումը»- ասել է Լավրովը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



