Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում են. նրանց հանդիպումը դեռ չի սկսվել
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով ժամանել է Ազգային ժողով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից քիչ առաջ խորհրդարան էր ժամանել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Այս պահին ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ է հանդիպել, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Սպասվում է, որ ԲՀԿ խմբակցության նիստից հետո տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:
Օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



