Աշոտ Սիմոնյանն ազատ արձակվեց
POLITICSԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. Սիմոնյանն ազատ արձակվեց։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Սիմոնյանի փաստաբաններից Գայանե Պապոյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի բակում բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ:
Այնուհետեւ բերման ենթարկվեց 15 քաղաքացի, հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



