Որոշում եմ կայացրել վերցնել մանդատս, միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը»-ից. Աննա Գրիգորյան
POLITICSՍիրելի հայրենակիցներ, որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թիվ 12 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված, «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Աննա Գրիգորյանը:
«Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։
Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել է Գրիգորյանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



