Միքայել Մինասյանը հրապարակել է փաստաթղթերի փաթեթ, որը կարող էր հիմք հանդիանալ Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
SOCIETYՍուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է փաստաթղթերի փաթեթ, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար:
«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ:
Փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:
Լեռնահատկացումը կատարվել էր Ադերբեջանի ԽՍՀ Պետլեռհսկության (Гостехнадзор Азерб. ССР) կողմից՝ Քելբաջարի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր մարմնի որոշմամբ (Решение Исполнительного комитета совета народных депутатов Кельбаджарского района Азерб. ССР):
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



