Ալիևը հայտարարել է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա տրանսպորտային միջանցքի կառուցման մեկնարկի մասին
SOCIETYԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մոտ օրերս կսկսվեն Հորադիզից դեպի Զանգիլան երկաթգծի կառուցման աշխատանքները` մինչև Հայաստանի հետ սահման: Կարծում եմ, որ այդ երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով` մինչ այս երկաթուղու բացումը բեռները Հորադիզ կտեղափոխվեն երկաթուղային ճանապարհով, իսկ այնտեղից բեռնատարներով դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



