Թուրքիայում գյուլենականներին ձերբակալելու նոր ալիք է սկսվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում գյուլենականների կամ «զուգահեռ կառույցի» դեմ պայքարում ձերբակալությունների նոր շարք է սկսվել: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրի տասը նահանգում իրականացված գործողությունների շրջանակում 65 մարդու ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանցից 43-ն այս պահի դրությամբ արտերկրում են, իսկ 5-ն արդեն կալանավորված են:
Կալանավորվածների շարքում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Իլհան Իշբիլենը, ով հայտնի է Թուրքիայի նախագահ Էրդողանի ոխերիմ թշնամին դարձած Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած մտերմիկ կապերով:
Ձերբակալման որոշում է ընդունվել նաև թուրքական «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, «Քոզա Իփեք» հոլդինգի հիմկնադիր նախագահ, գործարար Աքըն Իփեքի, Ֆաթիհ համալսարանի ռեկտոր Շերֆ Ալի Թեքալանի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում ձերբակալվել է թուրքական անգլալեզու Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը: Ոստիկանությունը Քենեշին ձերբակալել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայնում, որտեղից նա մեկնում էր Իզմիր:
Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ: Վերջին խոշոր գործողությունը 2015 թվականի սեպտեմբերինիրականացվել էր «գյուլենական» համարվող խոշորագույն «Քոզա Իփեք» հոլդինգի գլխավոր գրասենյակում:
2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարությանանդամների, այդ թվում` այն ժամանակ վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները,Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանումեն տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարիցավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:
Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանցհարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներիցհետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:



