Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

«Ղազանչեցոցում աղբ և դատարկություն է», հայկական կողմի պարտության պատճառները. Միջազգային մամուլը` Արցախի մասին

SOCIETY

Ղարաբաղյան պատերազմից հետո Մեծ Բրիտանիան որոշել է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել
Միջազգային մամուլը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել Արցախի շուրջ իրադրությանը, վերլուծել հետպատերազմյան իրավիճակը, երկրների շահերը:

 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ Ադրբեջանի կողմից շատ ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ղարաբաղյան պատերազմում վճռորոշ դեր է խաղացել հայկական զորքի ջախջախման գործում և այժմ Լոնդոնը ևս ցանկանում է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել հնգամյա պաշտպանական պլանի շրջանակներում, այս մասին ըստ «Ազատության», գրում է բրիտանական The Guardian պարբերականը։ «Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կսկսի անօդաչու թռչող սարքերի գնման նոր ծրագրի իրագործումը։ Հարցը օրակարգում է հայտնվել ոչ միանշանակ արձագանք հարուցած՝ Ադրբեջանի կողմից այդ տեխնիկայի կիրառումից հետո», — գրում է հեղինակավոր պարբերականը՝ հիշեցնելով երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի այս ամիս արած հայտարարությունը, ըստ որի՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը օրինակ են, թե ինչպես են մի շարք երկրներ այժմ «նախաձեռնություն դրսևորում և գլխավորում»։

Նախարար Բեն Ուոլենը հավելել է նաև, որ «անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ոչնչացվել են հարյուրավոր զրահամեքենաներ և նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգեր», մինչդեռ, ինչպես նշում է The Guardian-ը, տեսանյութեր կան, որոնք վկայում են, որ անօդաչուների հարվածների հետևանքով Լեռնային Ղարաբաղի պատերազմում մեծ թվով մարդիկ են զոհվել։

Թերթի հետ զրույցում բրիտանացի փորձագետ Քրիս Քոուլսը կարծիք է հայտնել, թե անօդաչուներ գնելու Մեծ Բրիտանիայի պլանները օրինականացնելու են այդ տեխնիկան, որը կարող է նպաստել վիճելի տարածքներում հակամարտությունների հրահրմանը։ «Հասարակական կազմակերպությունները որոշ ժամանակ է արդեն նախազգուշացնում են՝ քանի որ անօդաչուների կիրառումը թույլ է տալիս կրճատել պատերազմի վարման ծախսերը, դրանք, ամենայն հավանականության՝ կնպաստեն նմանօրինակ կատաղի, արյունալի հակամարտությունների հրահրմանը հարևան պետությունների միջև»,- նշել է բրիտանացի փորձագետը։

 

Հակամարտությունը չի լուծվել․ ՌԴ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, անխոս՝ Վլադիմիր Պուտինի համար հաջողություն է, սակայն դրա իրականացումը խնդիրներ կհարուցի։ Հաղթանակը Բաքվին դրդելու է հեռավորություն պահել Մոսկվայի հետ և շարունակել մերձեցումը Թուրքիայի և Եվրամիության հետ», — կարծում է Ռուսաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան Մորիս -Ռիպերը։

Ֆրանսիական L’express պարբերականում հրապարակված հոդվածում դիվանագետը գրում է, որ հակամարտությունն, ըստ էության, չի լուծվել՝ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, թե՛ փախստականների վերադարձը կամ Անկարայի դերը տարածաշրջանի ապագայում։ «Մոսկվայի կողմից իր ուղղափառ դաշնակցին մերժելը, որն, ի դեպ, ի տարբերություն Վրաստանի հրաժարվել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ մերձեցումից, Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում բացասական ազդանշան է ռուսական համայնքների համար․ արդյոք Վլադիմիր Պուտինը կպաշտպանի իրենց, ինչպես խոստացել էր՝ ինչ էլ պատահի»,- գրում է ֆրանսիացի դիվանագետը։

Ղազանչեցոցում աղբ և դատարկություն է․ Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը առաջին արտասահմանյան լրատվամիջոցն է, որի թղթակիցը այցելում է Շուշի՝ քաղաքը Ադրբեջանին հանձնվելուց հետո։ Lրագրողը զրուցել է Շուշիում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ։ «Ռուսները բարդացնում են մեր կյանքը։ Մենք նրանցից կախված ենք Շուշիի մատակարարումների հարցում», — թերթի հետ զրույցում դժգոհել է քաղաքի զորքի ղեկավար Մամեդովը և հավելել՝ բայց դա ժամանակավոր է։

Հոդվածագիրը նշում է, որ Շուշիի մատակարարումների համար ադրբեջանական տրանսպորտային միջոցները 42 կիլոմետր ճանապարհ են անցնում հայկական գյուղերով՝ մեկ ռուսաստանյան մեքենայի ուղեկցությամբ։ Ընդ որում՝ նրանց հետ պետք է պայմանավորվել ժամերի շուրջ և հնարավոր է օրերով ընդհանրապես չերևան։ Լրագրողը պատմում է, որ ներկայում Շուշիում կյանքը հեշտ չէ․ չկա էլեկտրամատակարարում, զինվորականները տաքանում են փայտե վառարաններով։ Սպայական ճաշարանը տեղակայված է քաղաքային բարձունքներից մեկի վրա գտնվող առանձնատան մեջ, որի դռներից մնացել է միայն մեկը՝ որտեղ վառարանն է տեղադրված։ Le Monde-ի թղթակիցը այցելել է Ղազանչեցոց եկեղեցի․ «Ներսում աղբ և դատարկություն է, ադրբեջանցի զինվորականների կողմից արված գրաֆիտիի ներկը դեռ թարմ է»․․․

Коммерсантъ-ը՝ ԼՂ-ում հայկական կողմի պարտության պատճառների մասին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել վերջին Արցախյան հակամարտության մասին՝ նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկրորդ պատերազմը փոխել է ստատուս-քվոն Անդրկովկասում: Tert.am-ը մասնակի կրճատումներով ներկայացրել է հեղինակ Սերգեյ Ստրոկանի անդրադարձը.

Այսպես, ինչու ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկրորդ պատերազմն, ի տարբերություն 90-ականների սկզբի առաջին պատերազմի, ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով…

Հեղինակը հոդվածում անդրադարձ է կատարում 2020թ. հուլիսի 12-ին՝ տավուշյան դեպքերին, որոնք իրականում «մոտալուտ փոթորկի մասին նախազգուշացում» էին, սակայն դրան սկզբում մեծ ուշադրություն չտրվեց:

Մեջբերելով որոշ քաղաքագետների ու փորձագետների խոսքերը, որոնց համաձայն տեղի ունեցածն ուղղակի արտակարգ իրավիճակ էր, հոդվածագիրը նշում է, որ միայն քչերն էին այդ ժամանակ ուշադրություն դարձնում հուլիսի 15-ի գիշերը Բաքվում անցկացված լայնածավալ հանրահավաքին, որի մասնակիցները պահանջում էին «ազատագրական պատերազմ սկսել Ղարաբաղի համար», որին ի պատասխան Ալիևն ասել էր, որ ինքը «ոչ մեկին խորհուրդ չի տալիս իրադարձություններից առաջ անցնել՝ չնայած որ փողոց դուրս եկողները կարող են առաջնորդվել բարի նպատակներով»:

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի հասարակական տրամադրությունը, որի ցուցիչն էր Բաքվի հանրահավաքը, ավելի ու ավելի արմատականացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի փակուղու և դիվանագիտական լուծման հանդեպ հավատը կորցնելու պատճառով: «Բացի այդ, ի տարբերություն իր նախորդների՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը սադրիչ հայտարարություններով հրահրեց Ադրբեջանին և ցուցադրաբար պահանջեց, որ համաշխարհային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը լուրջ «գրգռող գործոն» դարձավ Բաքվի համար»:

Միևնույն ժամանակ, հեղինակի համոզմամբ, սեպտեմբերի 27-ի պատերազմում ադրբեջանական կողմի հաղթանակը մի քանի որոշիչ գործոններով էր պայմանավորված: Ստրոկանն առաջին հերթին հարկ է համարում նշել Ադրբեջանի՝ սպառազինության հարցում, երկնքում լիակատար գերակայությունը, որը ձեռք էր բերվել Իսրայելից և Թուրքիայից գնված անօդաչու թռչող սարքերի հաշվին: Այստեղ Հայաստանն ակնհայտորեն «հետ էր ընկել»՝ իր տրամադրության տակ ունենալով միայն «կամիկաձե» ԱԹՍ-ներ: Բաքվի հաղթանակն ապահովող մեկ այլ գործոն էր Թուրքիայի ռազմական խորհրդատուների մասնակցությունը, այդ թվում՝ օդաչուների և հրետանավորների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բերված վարձկանների: Ի դեպ, վերջինների մասով Ադրբեջանը մինչ օրս էլ հերքում է շրջանառվող տեղեկությունները:

Ինչ վերաբերում է Հայաստանի պարտությանը, ապա հեղինակն ի թիվս փորձագետների կարծիքների, նշում է Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը, ռազմական կառավարման ասպարեզում ՀՀ իշխանությունների էական սխալները, ինչպես նաև երկրի ռազմական հրամանատարության ռազմավարական և մարտավարական սխալները: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա այս դեպքում հոդվածի հեղինակը նկատում է, որ Ադրբեջանի հաղթանակը կտրուկ արժեզրկել է Նիկոլ Փաշինյանի կոչերն այդ մասին: Բացի այդ՝ կնքված եռակողմ հայտարարության տեքստում խոսք անգամ չկա կարգավիճակի հարցի մասին:

Հեղինակը հիշեցնում է կարգավիճակի թեմային անդրադարձը Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մակարդակով, երբ նա շեշտեց, որ փաստաթղթում խոսք չկա ԼՂ կարգավիճակի մասին ու մանրամասնել՝ փաստաթուղթը ստորագրելիս կողմերն առաջնորդվել են միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերով, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և այլ փաստաթղթերով:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ստեղծված իրավիճակում հայկական կողմից ով պետք է եզրակացություններ անի. «Երկրի քաղաքացիների զգալի մասը Փաշինյանին մեղավոր է համարում պատերազմում խայտառակ պարտության համար, ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը: Եվ նույնիսկ, եթե բողոքի շարժման ներկայիս ալիքը չհեռացնի նրան և նրա կառավարությանը, ապա հաջորդ, հերթական կամ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հեռանկարները բավականին մշուշոտ են թվում»:

Մետաքսյա Շալունց

 

Past.am

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice