Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ավետիսյանների անունները ներառված չեն եղել ընտրացուցակներում. Քննչական կոմիտե

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկությու ն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մամուլում տպագրված «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են»»վերտառությամբ հոդվածի պատճենը: Ըստ «Հրապարակ» թերթի՝ խմբագրություն է զանգել Գյումրիի իրենց ընթերցողներից մեկը և ասել, որ «գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության»:

Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ Արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 հասցեում հաշվառված, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող Ավետիսյանների ընտանիքի անդամները նախկինում ընդգրկված են եղել թիվ 35/38 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում, ովքեր հաշվառումից հանվել են դեռևս 2015 թվականի փետրվարին։ 

Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 տանը նախկինում հաշվառված Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը` ծնված 16.02.1990թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Արմեն Սերյոժայի Ավետիսյանը` ծնված 11.12.1981թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը՝ ծնված 22.05.1959թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Սերյոժա Կարապետի Ավետիսյանը՝ ծնված 17.12.1961թ. և Աիդա Սերյոժայի Ավետիսյանը՝ ծնված 01.11.1979թ., հաշվառված են եղել Երևանյան խճուղի 1ա շենքի 12 հասցեում, ովքեÖ € 27.01.2015 թվականին հանվել են հաշվառումից՝ մահվան կապակցությամբ:

Հիշյալ անձինք 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում չեն եղել։ Վերը նշվածը հիմնավորվել է 35/38 ընտրատեղամասի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները զննելու մասին արձանագրություններով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի անձնագրային բաժանմունքից ստացված թիվ 22/62-571 գրությամբ:

Այսպիսով, գնահատելով նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական հանգամանքներն իրենց թույլատրելիության, վերաբերելիության և ամբողջականության տեսակետից,  հիմնավորված պետք է համարել, որ Արաքսյա Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Սերյոժա Ավետիսյանը և Աիդա Ավետիսյանը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չեն եղել, հետևապես՝ բացակայում է հանցագործության դեպքը, և դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել ե ն»» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference