Փաշինյանի հրամանով հայկական զինուժը զբաղեցրել էր մի դատարկ բլուր. Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել հուլիսին Տավուշում. Հայկ Մարտիրոսյան
BLOGՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հուլիսին Տավուշում զոհեր ունեցանք, ծանր մարտեր եղան, մեծ աղմուկ բարձրացավ: Յոթանասուն հոգի մարտական խաչ ստացավ, մեկ հոգի` Ազգային հերոս: Եվ այդպես էլ անհասկանալի մնաց թե ի՞նչ էին այդ մարտերը, ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս և որ ամենակարևորն է` ինչու՞: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել: փաշինյանի հրամանով հայկական զինուժը զբաղեցրել էր մի դատարկ բլուր, որ ադրբեջանցիներն էին զբաղեցնում, ընդ որում` սեզոնային սկզբունքով: Ու երբ հետ էին եկել իրենց դիրք` ՈւԱԶ-ով, հայտնաբերել էին, որ այնտեղ հայեր են: Ու քանի որ ադրբեջանցիները իրական ոչմիթիզհողական են` որոշեցին այն հետ վերցնել:
Իհարկե ոչմիթիզհողականի կեղծ իմիջ կառուցող փաշինյանի համար դա ալիբի էր` հանցարդարացում և նա հրամայեց մեր ուժերին ամեն գնով պահել դիրքը:
Ինչու՞: Որպեսզի համոզի իր ժողովրդին թե ինքը ոչմիթիզհողական է, ոչ մի թիզ հակված չէ տալու թշնամուն, ազատագրող է և այլն:
Միևնույն ժամանակ մի դատարկ բլրի համար վճարված ծանր գինը վերածեց մեծ փիառ ակցիայի` Սարդարապատում պարգևատրումներ բեմադրելով:
Ընդ որում դա հատուկ այնպես արեց, որ Բաքվում դա ներկայացնեն որպես սեփական ստորացում և հայերի դեմ ռևանշը դառնա հանրային անքննելի և անհետաձգելի պահանջ:
Իհարկե, ակնհայտ է, որ այս ամենն արվեց Բաքվի հետ գաղտնի համաձայնությամբ և կոորդինացմամբ:
Հիմա գյուղեր, դաշտեր, սարեր ու բլուրներ է տալիս: Առանց մի մարտի, առանց զինվորների իսկ ներկայության: Անգամ չի տալիս: Պետության կանխածրագրված և Բաքվից պատվիրված բացակայությամբ` հրավիրում է գալ և վերցնել այն ամենն` ինչ ուզում են:
Մինչ տավուշյան մի բլրի համար կյանքեր զոհեց` դա ներկայացնելով որպես ազգային անվտանգության և ազգային արժանապատվության խնդիր` նոր, ապօրինի սահմանի երկայնքով անվերադարձ կործանվում է թե´ ազգային արժանապատվությունը և թե´ ազգային անվտանգությունը:
Մանրակրկիտորեն մշակված դավաճանության պրիմիտիվ մի սցենար: Սցենար, որ աշխատեց:
Սցենար, որին ժողովուրդն այդպես էլ անհաղորդ մնաց:
Եվ դեռ մնալու է»։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



