Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե դատական համակարգը դիմադրությունը չշարունակի, ընտրելու ենք գաղթի ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի հեռանալուն բոլորն են սպասում. Երվանդ Վարոսյան

POLITICS

Այս տարվա ընթացքում դատական համակարգը ցույց տվեց, որ քաղաքական իշխանության կամքից անկախ է գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելով, որ իշխանությունների պարտադրանքը, դատական համակարգի նկատմամբ բիրտ վերաբերմունքը հանգեցրեց դիմադրության:

«Դիմադրությունը ոչ թե օրենքի դաշտից դուրս է, այլ փորձում են մնալ օրենքի դաշտի շրջանակում և քաղաքական պատվերներ չկատարել»,-ասաց նա:

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ առհասարակ եղել են դեպքեր, որ կոնկրետ դատավորներ քաղաքական պատվերներ կատարել են, արժանացել սուր քննադատությունների, բայց այժմ դատական համակարգն իր դիմակայությամբ կանխում է մի շարք ապօրինություններ:

«Հիմա իշխանությունների կողմից Հայաստանն ապամոնտաժելու գործողությունների շղթա է իրականացվում, սա է, որ դատավորներին ստիպում է այս ամենի մասնակիցը չդառնալ: Քաղաքական իշխանությունը խնդիր է դրել Հայաստանն աշխարհագրական քարտեզից վերացնել, և այդ ճանապարհին նաև քայլերից մեկը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է՝ քրեական հետապնդումների միջոցով։ Բնական է, որ այն դատավորները, որոնք կհամաձայնեն կնքել այդ հետապնդումները, ևս հակապետական քայլ են անելու, և դա է պատճառը, որ շատ մարդիկ պատրաստ չեն այդ քայլին գնալ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե դատական համակարգը կարող է դիմադրել, իշխանությունները տարբեր քայլեր են ձեռնարկում՝ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով նաև, բացի այդ, նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր դատարանների նախագահներին, Երվանդ Վարոսյանն ասաց.

«Մենք և դատական համակարգը պետք է դիտարկենք այնքան, ինչքան կարող ենք, նահանջի տեղ Հայաստանում այլևս ոչ ոք չունի: Սա արդեն մեր երկրի գոյության, ապրելու հնարավորության համար պայքար է: Կա՛մ մենք դառնալու ենք Մոսկվաներում, Ռոստովներում գաղթականներ, կա՛մ դիմադրելու ենք, պայքարելու ենք: Հենց որ ընկճվենք բոլորս, այդ թվում՝ դատավորները, ընտրելու ենք գաղթի ճանապարհը: Այլ տարբերակ չկա: Այո՛, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ինչ-որ օրենսդրական փոփոխություններ անել, բայց, իմանալով իր թիմի մակարդակը՝  չեն էլ կարողանա նորմալ ձևով անել, փորձելու են ստեղծել իրենց գրպանային հատուկ դատարանը, բայց դրա դեմ պետք է առնենք, նորից եմ կրկնում՝ սա արդեն ապրելու իրավունքի հարց է»,-ընդգծեց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանն անդրադարձավ նաև շրջանառվող տեսակետներին, որ դատական համակարգում շատերը սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվի ամբաստանյալի կարգավիճակում:

«Դատավորներն իրենց ցանկություններով չեն առաջնորդվում, երբ որ կլինի համապատասխան քրեական գործ՝ բնականաբար, օրենքի շրջանակում, այդ ամենին գնահատական կտան: Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հեռացմանը սպասում ենք բոլորս, հասարակության մեջ ցանկացած գիտակից անհատ էլ նրա հեռացմանն է սպասում, իսկ թե կհայտնվի ամբաստանյալի աթոռին, թե ոչ, քննությունը պիտի ցույց տա, բայց այն, որ քննություն պիտի իրականացվի, դա փաստ է, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք քննություն իրականացնել պարզապես չեն կարողանա,  նրա պաշտոնավարման օրոք կարող են լինել միայն ծածկադմփոցներ»,-մանրամասնեց նա:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank