Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունները թիրախավորված հետապնդում են Բյուրականի աստղադիտարանը ․ Արեգ Միքայելյան

BLOG

Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է ԲԱ թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյան:

«ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի (ԳԿՄՍԵՍ ՄՀ) նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 2020թ․ դեկտեմբերի 31-ի գրառման կապակցությամբ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը․

1. Ինչպես և շատ այլ կառույցների նկատմամբ, ՀՀ իշխանությունների կողմից գիտության նկատմամբ ևս շարունակ իրականացվում է ապակառուցողական քաղաքականություն։ Դրա վկայությունն է «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը չնայած բազմաթիվ առարկությունների և քննադատությունների, փորձում են ամեն գնով ընդունել, որը 2019թ․ դեկտեմբերին նույնիսկ արդեն ուղարկվել էր ԱԺ, սակայն գիտական շրջանակներում բարձրացած բուռն ալիքի շնորհիվ առայժմ հետ կանչվեց։ Իշխանություններին կոչ կանեի գիտության և այլ ոլորտների համար որևէ օգտակար գործ անել, ոչ թե ամեն տեղ «բացթողումներ» կամ «չարաշահումներ» փնտրել և եղածը, կայացածը կազմաքանդելու փոխարեն փորձել աջակցել, կառուցել և նոր դրական նախաձեռնություններ իրականացնել։ ՀՀ ԳԱԱ բոլոր գիտական ինստիտուտներն իրենց կոլեկտիվներով դեմ են արտահայտվել վերոնշյալ օրենքի նախագծին, որը կարող է մեր գիտությունը կործանման տանել։

2․ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նկատմամբ թիրախավորված հետապնդման քաղաքականությունը սկսվել է ԲԱ նախկին 5 աշխատակիցների կեղծ «հաղորդումների» հիման վրա, ովքեր 2019թ․ սեպտեմբերին աշխատանքից հեռացվել են աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումների և/կամ անարդյունավետ աշխատանքի պատճառով։ Թեև նրանք այդ առիթով դատական գործեր էին հարուցել, սակայն ԲԱ տնօրինության որոշման օրինականությունը հաստատվել է դատարանի 3 ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ) և հասանելի է համացանցում DataLex դատական տեղեկատվական համակարգում (դատական գործեր ԱՐԱԴ/2909/02/19, ԱՐԱԴ/3608/02/19, ԱՐԱԴ/3625/02/19, ԱՐԱԴ/3944/02/19, ԱՐԱԴ/4589/02/19)։ 2019-2020թթ․ նրանք 2 անգամ հրավիրվել են ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ՝ Մխիթար Հայրապետյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցի, երբ նույն պաշտոնյաները, ովքեր իբր մտահոգ էին ԲԱ խնդիրներով, առ այսօր չեն այցելել ԲԱ, չեն օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, չեն հանդիպել տնօրենի կամ տնօրինության որևէ ներկայացուցչի, առաջատար գիտնականների հետ։ Այսինքն ավելի կարևորվում է աշխատանքից հեռացված անբարեխիղճ անձանց հետ ԲԱ խնդիրները քննարկելը։ Վերոնշյալ երկու հանդիպումներից հետո էլ (և ոչ միայն) Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից կատարվել են ԲԱ հանդեպ անթույլատրելի վարկաբեկիչ գրառումներ։ Ի դեպ, որոշակի տվյալներ և լուրջ կասկածներ կան ԲԱ վերոհիշյալ նախկին աշխատակիցների և վերոհիշյալ պաշտոնյաների կապի վերաբերյալ, ինչը միանշանակ բերում է պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքին։

3․ Հովհաննես Հովհաննիսյանը, դեռևս ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, այնուհետև որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության միջոցով 2019թ․-ին քրեական գործեր է հարուցել ԲԱ նկատմամբ, ինչի մասին հենց իր ներկայիս գրառման մեջ խոսում է Մխիթար Հայրապետյանը։ Բնականաբար, այդ գործը՝ որևէ իրական հիմք չունենալու պատճառով կարճվել է, ընդ որում երկու անգամ, քանի որ նշված պարոնայք նորից են պնդել գործը վերանայել։ Այսինքն իրենց իսկ հորինած «գործերը» բերվում են որպես «հիմնավորում»։ Դրանով չսահմանափակվելով, 2019-2020թթ․ ընթացքում ԲԱ են ուղարկվել հնարավոր բոլոր կազմակերպությունները՝ ՀՀ Ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ, ՀԾԿՀ և այլ։ Նորից, որևէ հանցանք, չարաշահում, յուրացում կամ խախտում չի գրանցվել։ Այնուամենայնիվ, հետևողական կերպով միշտ խոսվել է «չարաշահումներից», այն էլ հաճախ՝ «խոշոր»։ Հասկանալի է, թե նման վերաբերմունքը և նման անթույլատրելի գործողությունները որքան են վնաս հասցնում մեր գիտությանն ընդհանապես, ԲԱ-ին՝ մասնավորապես։ Այս պայմաններում էլ, ԲԱ կոլեկտիվն աշխատել է նվիրաբար և իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները։ ԲԱ կոլեկտիվն իր ժողովներում խստորեն դատապարտել է վերոհիշյալ բոլոր հետապնդումները, որոնք մեծ վնաս են հասցնում ԲԱ գործունեությանը։

4․ Ֆինանսական մանր խախտումների արձանագրման ակնկալիքով 2019թ․ հոկտեմբերին ԲԱ է ուղարկվում ՀՀ Ֆինանսների նախարարության (ՖՆ) հանձնաժողով, որը հարյուրավոր կետերով ստուգել է ԲԱ 2016-2020թթ․ գործունեությունը (հարկ է նշել, որ ըստ ընդունված կարգի, սովորաբար ստուգվում է 3 տարվա գործունեությունը, ոչ թե 5)։ Բնականաբար որևէ չարաշահում չի գրանցվել։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանձնաժաղովի նախագահը ստուգումների վերջում նույնիսկ հատուկ շնորհակալություն է հայտնել անձամբ ինձ և ողջ տնօրինությանը՝ կատարած աշխատանքի համար։ Սակայն հանձնաժողովի եզրակացության մեջ բնականաբար, նշվել են ֆինանսատնտեսական և հաշվապահական գործունեության որոշ թերություններ, որոնք առաջարկել են հետագայում հաշվի առնել կամ շտկել։ Հենց սրանք են հիմա փորձում «բարձրաձայնել», սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դրանք որևէ հիմք չեն հանդիսանում ԲԱ վրա ստվեր գցելու, նրա բարի անվան հետ խաղալու կամ կասկածելի հայտարարություններ անելու համար։

5․ Հարկ է նշել, որ Մխիթար Հայրապետյանի գրառումը կատարվել է 2020թ․ դեկտեմբերի 31-ին ժամը 17։32, այսինքն Նոր տարվա նախաշեմին։ Հետաքրքրական է նաև, որ ՀՀ Ֆինանսերի նախարարության հանձնաժողովը ԲԱ էր ուղարկվել Արցախի պատերազմի ամենածանր օրերին և աշխատեց մինչև նոյեմբերի վերջը։ Այս գործելաոճը թերևս նույնպես հաստատում է ԲԱ նկատմամբ թիրախավորված հետապնդման բնույթը։ Այնուամենայնիվ, ԲԱ տնօրինությունն ամեն կերպ աջակցել է հանձնաժողովի աշխատանքներին և որևէ խնդիր չի առաջացրել։ Ի գիտություն, այդ օրերին (սկսած սեպտեմբերի 29-ից) ԲԱ հյուրատանը հյուրընկալել էինք 36 արցախցի տարահանված երեխաների, մայրերի և տարեցների, ԲԱ-ն իր սուղ միջոցներից օգնում էր ռազմաճակատին, ԲԱ աշխատակիցներն իրենց հերթին գումարներ նվիրաբերեցին, ԲԱ տրանսպորտային միջոցներն ուղարկվել էին Արցախ և այլն։

6․ Եվս մեկ հանգամանք, ՀՀ ՖՆ հանձնաժողովի՝ 2020թ․ դեկտեմբերի 11-ին ներկայացված վերջնական եզրակացությանը պատասխանելու համար ԲԱ-ին տրված է 30 աշխատանքային օր ժամանակ, որը կլրանա 2021թ․ փետրվարի 1-ին։ Այսինքն կարելի էր գոնե կոռեկտ գտնվել և համբերել մինչև այդ ժամկետը, տեսնել նաև մեր պատասխանները, նոր միայն հերթական հայտարարությունները տարածել իբր ԲԱ-ում տեղի ունեցող «տարաբնույթ առերևույթ խախտումների» վերաբերյալ։

7․ ԲԱ ունի 54 հա տարածք, 100 աշխատակից (գիտաշխատողներ, ինժեներներ, տեխնիկներ, հաշվապահություն, վարորդներ, պահակներ, բանվորներ ևն) և մոտ 70 շինություն (վարչական շենքեր, լաբորատորիաներ, աստղադիտակներ, մեխանիկական արհեստանոց, տնտեսական շենքեր, հյուրատուն, բնակելի ծառայողական շենքեր, ենթակայան ևն)։ ԲԱ տարեկան բազային ֆինանսավորումը կազմում է 215,5 մլն ՀՀԴ։ Կան ևս բյուջետային (գիտական աստիճանների հավելավճարներ, ասպիրանտների և նրանց ղեկավարների վճարներ, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների հավելավճարներ ևն) և արտաբյուջետային (պայմանագրեր, դրամաշնորհներ) լրացուցիչ մուտքեր, որոնք հաշվի առնելով, ԲԱ տարեկան ամբողջ ֆինանսավորումը կազմում է մոտ 300 մլն ՀՀԴ։ Աշխատավարձերից, կոմունալ վճարումներից, տրանսպորտային և նպատակային ծախսերից հետո մնում է ընդամենը ոչ ավելի, քան 50 մլն ՀՀԴ, այսինքն ամսական շուրջ 4 մլն ՀՀԴ։ ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող այս կարևորագույն կառույցը պահպանելու և զարգացնելու համար (տեխնիկական ծախսեր, գրենական պիտույքներ և տպագրություն, համակարգիչներ, գրականության ձեռքբերում, գործուղումների մասնակի աջակցություն, գիտական միջոցառումների կազմակերպում, շինարարական-վերանորոգողական ծախսեր, կահույք ևն) մեզ հատկացվում է մի չնչին գումար, որի շուրջն այսքան աղմուկ է բարձրացվում։ Հակառակը, կարելի էր գնահատել, թե ինչպես է ԲԱ տնօրինությանը հաջողվում այդ չնչին գումարներով իրականացնել այս ամենը։ Ավելին, ԲԱ, ինչպես և բոլոր մյուս ակադեմիական գիտական հիմնարկների ֆինանսները հասանելի են թե՛ ՀՀ ԳԱԱ-ում, թե՛ ՀՀ Գիտության կոմիտեում (ԳԿ), թե՛ ՀՀ կենտրոնական գանձապետարանում (որտեղ և գտնվում է մեր հաշիվը)։ Մենք ամեն տարի ներկայացնում ենք ֆինանսավորման հայտ, ՀՀ ԳԿ հետ կնքում ենք պայմանագիր, ներկայացվում է ծախսերի նախահաշիվ (որի որևէ փոփոխություն նույնպես համաձայնեցվում է), տարեվերջին ներկայացվում է հաշվետվություն։ Յուրաքանչյուր ծախս թույլատրվում է միայն գանձապետարանի հավանությունից հետո։ Այսինքն այս ամենը չափազանց թափանցիկ է։ Համեմատության համար նշենք, որ ԲԱ ընթացիկ ծախսերի համար մնացող ամսական գումարը (4 մլն ՀՀԴ) նույնիսկ ավելի քիչ է, քան ԱԺ ԳԿՄՍԵՍ ՄՀ անդամների ամսական անձնական աշխատավարձը, իսկ դա տրվում է նրանց գործունեության համար, ինչն իմ խորին համոզմամբ իր ծավալներով ու կարևորությամբ հազարապատիկ անգամ փոքր և պակաս արդյունավետ է Ազգային արժեք հանդիսացող և մեր գիտության պատիվը պահող ԲԱ գործունեությունից։

8․ Եզրակացություն․ արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է ԲԱ թիրախավորված հետապնդում և վարկաբեկում։ ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ԲԱ դեմ արշավ են սանձնազերծել։ Սակայն նույնիսկ այս ծանր ու սուղ պայմաններում, մեծ նվիրումով աշխատանքի արդյունքում ԲԱ գիտնականները կատարում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանք, հայտնաբերել են հազարավոր նոր տիեզերական մարմիններ, որոնք կոչվում են հայկական անուններով և մեր երկրին աշխարհով մեկ ճանաչում են բերում, իրականացվում են միջազգային նախագծեր (այդ թվում՝ «Ռոսկոսմոսի» հետ), հրապարակվում են կարևորագույն աշխատանքներ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, ԲԱ համագործակցում է շուրջ 30 երկրների գիտական կենտրոնների հետ։ Գիտաչափական բոլոր առումներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվետվություններ, միջազգային վարկանիշային աղյուսակներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների վիճակագրական վերլուծություն, դրամաշնորհների հարաբերական քանակ, հրապարակումների ազդեցության գործակիցներ (IF), առավել արդյունավետ գիտնականներ ևն) ԲԱ-ը ՀՀ-ում ամենաարդյունավետ աշխատող գիտական հաստատություններից մեկն է, թեև աշխատակիցների թվով նույնիսկ միջինից ցածր է։

9․ ԲԱ 2013-ին ճանաչվել է ՀՀ Ազգային արժեք, 2011-ին գրանցել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեք (ինչն ամբողջ աշխարհի գիտության մեջ չափազանց հազվագյուտ երևույթ է), 2015-ին ԲԱ պաշտոնապես ճանաչվել է Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որը ճանաչել է նույնիսկ Թուրքիան (այսինքն սա Հայաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության ասպարեզում հսկայական հաղթանակ է), 2005-ին ստեղծել ենք Հայկական վիրտուալ աստղադիտարանը, 2001-ին ստեղծել ենք աշխարհի հայ աստղագետներին միավորող Հայկական աստղագիտական ընկերությունը, 2007-ին Երևանում կազմակերպել ենք եվրոպական աստղագիտական տարեկան խոշոր համագումարը, 2001 և 2013 թթ․ կազմակերպել ենք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պաշտոնական գիտաժողովներ, 2017-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոնֆերանս, 2019-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Տիեզերական հետազոտություններին և տեխնոլոգիաներին» նվիրված տարածաշրջանային երիտասարդական դպրոց, 2006-ից կանոնավոր կերպով գործում են Բյուրականյան միջազգային ամառային դպրոցները (որոնք ՄԱՄ կողմից ընգրկվել են աշխարհի 3 լավագույն դպրոցների շարքում, վերջինը՝ 2020թ․), ԲԱ դարձել է նաև Աստղաինֆորմատիկայի կենտրոն՝ 2015 և 2020 թթ․ կազմակերպել է «Աստղագիտական շրջահայություններ և Մեծ տվյալներ» թեմայով երկու գիտաժողով, 2017-ին վերականգնվել և անգլերեն առցանց թողարկվում է «ԲԱ հաղորդումներ» մասնագիտական պարբերականը, 2018-ին Հայաստանը միացել է «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» եվրոպական հեղինակավոր ամսագրի կառավարման խորհրդին, 2020-ին ԲԱ գիտնականներն արժանացան ՀՀ նախագահի տարեկան մրցանակին։ Չմոռանանք, որ այս ամենը տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից և Վիկտոր Համբարձումյանից հետո, երբ թվում էր, թե ԲԱ գիտությունը պետք է զգալի չափով նահանջ գրանցեր։ Վերջապես, 2021-ին նշվելու է ԲԱ 75-ամյակը։ ԲԱ ողջ կոլեկտիվը լրջորեն պատրաստվում է այդ պատասխանատու տարեդարձին։

10․ ԲԱ ներկայիս տնօրինությունը դեռևս 2017թ․ին որդեգրել է բոլոր աշխատանքների և ֆինանսների նկատմամբ խիստ վերահսկողության քաղաքականություն։ Ջանք չի խնայվում ներկա դժվարին պայմաններում ևս ԲԱ տանել առաջխաղացման և զարգացման ուղղությամբ։ Գիտությունը մեր երկրում ամենաարդյունավետ աշխատող օղակն է։ Նույնիսկ ֆինանսական առումով մեր գիտությունը միանշանակ շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան ցանկացած այլ ոլորտ։ Մեր երկրում, որտեղ վերջին ժամանակներս ահռելի վնասներ ենք կրում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կորցրինք մեր բոլորի ստեղծած ու տասնամյակներ շարունակ բազմապատկած բարիքները, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած 170 մլն ԱՄՆ դոլարը (այսինքն 90 մլրդ ՀՀԴ՝ ԲԱ տարեկան ֆինանսավորումից 300 անգամ ավելի), ինչը նախատեսված էր ռազմաճակատի համար, չի օգտագործվում, հետո անհասկանալի հանգամանքներում առնվազն լռության է մատնվում (եթե ավելի կոշտ գնահատական չտանք), երբ գիտությանը հատկացվում է նվաստացուցիչ ցածր ֆինանսավորում, որ միայն աֆրիկական հետամնաց երկրներում կա նման բան, ֆինանսական ստուգումների և կասկածների թիրախ է դառնում հենց մեր գիտությունը։ Մեր պաշտոնյաներին կոչ եմ անում ձեռքերը հեռու պահել Բյուրականի աստղադիտարանից և զբաղվել որևէ օգտակար գործով, մասնավորապես, տվյալ հանձնաժողովի դեպքում՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի լրջագույն խնդիրներով, քանի որ գիտությամբ և մշակույթով մեր երկրի վարկանիշը բարձր պահելն է մնացել մեր միակ փրկությունը՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական և թե՛ այլ ոլորտներում հաղթանակների համար։

Աստղադիտարանի ներկայիս գործունեության վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» ամսագրի «Բյուրականի աստղադիտարանն այսօր» հոդվածից՝ https://isec.am/.../gitutyan_ashxarh/GA_04-2019_for_web.pdf։

Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ                             

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն,

Միջազգային աստղագիտական միության (IAU) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն,

Եվրասիական աստղագիտական ընկերության (EAAS) փոխնախագահ,

Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) գործադիր կոմիտեի անդամ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) հիմնադիր նախագահ,

Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) հիմնադիր նախագահ,

Եվրոպական Հորիզոն-2020 նախագծի «Տիեզերքի» ոլորտի ծրագրային կոմիտեի անդամ»,- գրել է նա։



AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank