Երևանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը
SOCIETYShamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երեւանի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով:
Սերգեյ Շիրինյանը ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր տան պատուհանը բացել են, մտել տուն:
Տուն ժամանած ոստիկաններին եւ քննիչներին Ս. Շիրինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ եւ պնեվմատիկ ատրճանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



