Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Շիրակից 62 գերիներին Սյունիքի տարածքի դիմաց փոխանակելու ծրագրին Փաշինյանը կարող է գնալ. Կարապետ Պողոսյան

SOCIETY

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգում է՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդի տարածքից գերի ընկած Շիրակի մարզի 62 զինվորների Հայաստան չվերադարձնելու ռիսկը շատ մեծ է, որովհետև մի կողմից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն, մյուս կողմից՝ ՀՀ իշխանության ղեկավարը որևէ բառով չի պատասխանում Ալիևին, և միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որ զբաղվում է գերիների խնդրով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին Շիրակի մարզից գերի ընկած զինվորների հարազատներին անաղմուկ տեղափոխել են Կառավարություն ու ծնողներին հորդորել սպասել մինչև հունվարի 11-ը, փորձել նրանց Հայաստան չվերադարձնելու ռիսկը նվազեցնել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մինչև հունվարի 11-ը ծնողներին որևէ ասելիք չունի։

«Բնականաբար, այդ մանիպուլյացիոն հնարքով Նիկոլ Փաշինյանը փորձել է մարդկանց 11 օր լռեցնել, և ես չեմ բացառում, որ Փաշինյանը հունվարի 11-ին գնա Մոսկվա՝ «տարածքներ՝ գերիների դիմաց»-ի համար։ Որ նա կգնա տարածքներ գերիների հետ փոխանակելու տարբերակին, ես հավատում եմ, որովհետև ինձ համար տարօրինակ է այս 62 զինվորի գերի ընկնելու հանգամանքը. Իրավիճակը եղել է այսպիսին. պատերազմի ավարտից հետո Հին Շեների և Խծաբերդի դիրքերը պահող հայ զինվորներին մոտեցել են ադրբեջանցիներ և պահանջ ներկայացրել՝ թողնել դիրքերը և հեռանալ։ Մեր զինվորները կապ են հաստատել իրենց վերադասի հետ, որտեղից ասել են՝ սպասե՛ք։

Հին Շեների հատվածում մեր զինվորները չեն համաձայնել զենքը դնել, բանակցել են ռուսական կողմի հետ, իսկ Խծաբերդում իրավիճակն այլ է եղել, որովհետև հայկական կողմից ռադիոկապով հրաման է տրվել Խծաբերդում եղած զինվորներին՝ դնել զենքերը և դուրս գալ հումանիտար միջանցքով։ Զենքը վայր դնելուց հետո ճանապարհ են դուրս եկել տղաները և հայտնվել գերու կարգավիճակում։

Տղաներից շատերին անձամբ եմ ճանաչում, եթե նրանց մոտ զենք լիներ, նրանք գերի չէին ընկնի՝ կա՛մ կկռվեին, կա՛մ իրենց կվնասեին։ Նրանք գերի են ընկել, որովհետև զինաթափված են եղել։ Այստեղ տեղի է ունեցել գործողություն, ու պետական որևէ կառույցի կողմից որևէ արձագանք մինչև հիմա չկա, հետևաբար՝ այստեղ կա՛մ կա անտարբերություն, կա՛մ դիտավորություն, իսկ երկու դեպքում էլ պետք է Դատախազությունը գործ հարուցեր, ինչը ևս արված չէ մինչև հիմա։ Սա նշանակում է, որ հերթական բանավոր դավադրությամբ, նույնն է՝ բանավոր պայմանավորվածությամբ հանձնել է Շիրակի մարզից 62 զինվորի։ Սա դավադրություն էր, որի նպատակն էր կամ տարածքները գերիների դիմաց փոխանակել, կա՛մ հերթական քայլն էր, որ ազգամիջյան բախումներ առաջանան, որովհետև նույն ժամանակահատվածում Սյունիքում Ադրբեջանին տրվեցին դիրքեր, և այդ նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի այդ 62 քաղաքացիները գերի ընկան, և հիմա չի բացառվում, որ նույն հանրապետության մեջ երկու մարզերից մեկից՝ Շիրակից ասեն՝ ոչինչ, տվեք Սյունիքի մարզից տարածք, բայց մեր տղաներին հետ բերեք. Այսինքն՝ 62 գերուն Սյունիքի տարածքի դիմաց փոխանակելուն Փաշինյանը կարող է գնալ»,- ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee